HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստաալիքը մայիս-հունիս ամիսներին բազմիցս խախտել է ՀՀ գովազդային օրենսդրությունը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հոկտեմբերի 27-ին ներկայացրեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման` օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգի 2011 թվի մայիս-հունիս ամիսների հաշվետվությունը:

Դիտարկումների արդյունքում պարզվել է.

1.1. Հ1 հեռուստաալիքը շարունակում է խտրականորեն հեռարձակվել Հայաստանում. Երեւանում այն հեռարձակվում է շուրջօրյա, իսկ Շիրակի մարզում օրական` 19-20 ժամ միայն:

1.2. 2011 թվի մայիս ամսին Գյումրիում հեռարձակված հաղորդումներում Հ1-ի եթերում գովազդը օրենքով սահմանված առավելագույն 7% ծավալի փոխարեն կազմել է 10,73%, իսկ հունիս ամսին` 9,17%

1.3. Օրական հաշվարկով 2011 թվի մայիս ամսին Գյումրիում հեռարձակված Հ1-ի հաղորդումներում գովազդի` օրենքով սահմանված առավելագույն 7% չափը գերազանցվել է դիտարկված 27 օրերից 28-ի դեպքում, իսկ հունիսին` դիտարկված 29 օրերից 28 օրերի դեպքում:

 2. ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 9 հոդվածի 2-րդ կետի առաջին մասով սահմանված` հաղորդումները 20 րոպեում մեկից ավելի անգամ գովազդով չընդմիջելու պահանջի խախտումներ դիտվել են մայիսի 27 օրերի ընթացքում` 153 անգամ (112 հաղորդում), իսկ հունիսի դիտարկված 29 օրերի ընթացքում` 170 անգամ (139 հաղորդում): Այս իմաստով ամենատուժած 5-ական հաղորդումները մայիսին եղել են «Աննա-2»-ը, «Հրեշտակների դպրոցը» սերիալները, «Երգ երգոց», «Մերոնք» եւ «02 Ոստիկանական լրատու» հողորդումները, իսկ հունիսին` «Հայլուրը», «Աննա-2», «Հրեշտակների դպրոցը» սերիալները, «Հայաստանի ճամփեքով», «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումները:

3. Մեկ ժամում գովազդի` առավելագույնը 10 րոպե ծավալի մասին օրենքով սահմանված պահանջը խախտվել է մայիսի 27 օրերի ընթացքում 109 ժամերի ընթացքում, իսկ հունիս ամսին` 74 ժամերի ընթացքում:

4. Մայիսի 27 դիտարկված հաղորդումներում նկատվել է մոտ 171,5 րոպե (10290 վրկ) հնարավոր քողարկված գովազդ, իսկ հունիսի 29 օրերի ընթացքում` մոտ 282,3 րոպե (16973 վրկ) հնարավոր քողարկված գովազդ: Այս հնարավոր քողարկված գովազդներում երեւացել են համապատասխանաբար` մայիսին` 100 օբյեկտ կամ բրենդ, իսկ հունիսին` 106: 

Դիտարկված բազմաթիվ խախտումները շտկելու համար հաշվետվությունում ներկայացվել են համապատասխան առաջարկություններ` ուղղված ՀՀ Ազգային Ժողովին, ՀՌԱՀ-ին, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին եւ Հ1 հեռուստաընկերության տնօրինությանը:

Չնայած այն հանգամանքին, որ համանման խախտումների մասին բացահայտումներով նախորդ հաշվետվությունն (մարտ-ապրիլ) ուղարկվել էր վերոհիշյալ մարմիններին, արձագանք ստացվել է միայն ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովից: http://www.asparez.am/news-hy/hayastani_hanrayin_h1-hy/

2011 թվի մայիս-հունիս ամիսների Հ1 հեռուստաալիքի հաղորդումների դիտարկումների ամբողջական հաշվետվությունը ներկայացվում է այս հաղորդագրությանը կից PDF ձեւաչափով: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շահագրգիռ է ստանալ շահագրգիռ հանրության արձագանքը այս հաշվետվությանը:

Ուշադրություն. մայիս ամսվա դիտարկումները արվել են 27 ամբողջական օր` 31-ից, իսկ հունիսինը` 29 ամբողջական օր` 30-ից:

Ծրագիրն իրականացվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կամավորական ներդրումների, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ:

Մեկնաբանություններ (2)

Rafayel
Հ1-ն ինձ մոտ զզվանք է առաջացնում: Շատ եմ ափսոսում, որ ՀՀ հարկատու եմ:
SONA
DE AMALYAN@ ED JAMANAK TXAIN DATAVOR NSHANAKELOV ER ZBAXVAC JAMANAK CHI EXEL HSKELU ))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter