HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Լամբարյանը պահանջում է՝ իր վրա մահափորձ կատարողները ենթարկվեն քրեական պատասխանատվության

Հուլիսի 29-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «էրեբունի» բժշկական կենտրոն, և քննիչը փաստաբան Ինեսսա Պետրոսյանին որպես պաշտպան չէր ներգրավում գործին` պարզաբանելով, որ դեռեւս քննչական գործողություններ պետք է կատարվեն:

Քիչ առաջ արդեն Պետրոսյանը տեսակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Լամբարյանին և որպես փաստաբան ներգրավվել գործին:

«Լամբարյանի առողջական վիճակը այս պահին շատ ծանր է: Ոտքերի շրջանում խորը և ծանր հրազենային վնասվածքներ ունի: Նույնիսկ մտածում եմ, որ վնասվածքները գնդացրից արձակված կրակի արդյունք են: Մարմնի վրա կային նաև տարբեր կապտուկներ, արյունազեղումներ: Կասկածում եմ, որ խոշտանգումներ եղել են: Ինձ հետ առանձնազրույցում Արմենը չցանկացավ խոշտանգումների մասին խոսել, բայց ես նրա մարմնին հետքեր տեսա»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է փաստաբանը:

Պետրոսյանի խոսքով, հիվանդանոցում անհասկանալի դեպքեր են տեղի ունեցել. պարզվել է, որ Լամբարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ուրոլոգիական բաժանմունք, որտեղ կատարվել են քննչական գործողություններ, և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Առաջադրված մեղադրանքում Լամբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ փաստաբանի՝ նա պահանջում է, որպեսզի իր վրա մահափորձ կատարողները ենթարկվեն քրեական պատասխանավտության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter