Շաբաթ, 22 սեպտեմբերի

Դավիթ Սանասարյանի կալանքի որոշումը բողոքարկվում է



Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն այսօր վերաքննիչ դատարան բողոք է ուղարկել՝ վիճարկելով «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի կալանքի որոշումը:

Նշենք, որ հուլիսի 27-ին Դավիթ Սանասարյանը բերման էր ենթարկվել, ձերբակալվել, իսկ օգոստոսի 1-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը, որոշել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակել երկամսյա կալանքը: Դրանից հետո Դավիթը տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

«Կալանքի որոշումն անհիմն է, մեղադրանքի հիմքում դրված են միայն ոստիկանների ցուցմունքները և կալանքի միջնորդությունը բավարարելու հիմքեր չկային»,-ասում է փաստաբան Ռևազյանը: Նրա խոսքերով, եթե նույնիսկ այլ ապացույցներով հիմնավորվեր Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, ապա կալանքի որոշումը հիմնավորված չէ, պետք է ընտրվեր խափանման այլ միջոց: Մինչդեռ խափանման միջոցներից գրավի կիրառումը մերժվել է և նշանակվել է ամենածանրը՝ ազատությունից զրկելը:

Դավիթ Սանասարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանն ունի երակամի ցավեր: Փաստաբանը նշեց, որ նա շարունակական բուժման կարիք ունի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ