HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 25–րդ առաջնությունը. «Շիրակը» վստահ է սկսել

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 25-րդ առաջնությունը, որին մասնակցում են մեր երկրի մարզական պատմության մեջ աննախադեպ քիչ՝ 6 թիմ՝ «Ալաշկերտը», «Արարատը», «Բանանցը», «Գանձասար-Կապանը», «Շիրակը» եւ «Փյունիկը»:

Առաջնության բացման խաղն ավարտվեց րոպեներ առաջ: Գյումրիում փոխչեմպիոն «Շիրակը» 3:1 հաշվով հաղթեց բազմաթիվ տիտղոսներ նվաճած «Փյունիկին» եւ լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երեւանի «Բանանցը» շնորհիվ Լաերսիոյի՝ 56-րդ րոպեին խփած գոլի, առավելության հասավ նվազագույն հաշվով «Արարատի» նկատմամբ: Ի դեպ, խաղից առաջ «Բանանցի» մարզահամալիրում տեղի ունեցավ «Արարատ 73-ի» լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի արձանի բացումը:

Վաղը Երեւանի «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» կհյուրընկալի «Գանձասար-Կապանին»:

 Լուսանկարը՝ «Բանանց»-«Արարատ» խաղից:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter