HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Չ՛Արգելված» ցուցահանդես

Քաղաքական թեմայից՝ մինչ հոգևոր, ռազմականից՝ ընտրական, արագաչափերից՝ ճարտարապետական․․։ Ներքաղաքական և միջազգային իրադարձությունների, արդիկական թեմատիկայով «Չ՛Արգելված» քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես էր այսօր Երեւանի Մաշտոցի պուրակում։

Ցուցահանդեսով ամփոփվեց 2015 թվականի նոյեմբերին սկսված www.MediaLab.am-ի  ծրագիրը, որի նպատակը Հայաստանում քաղաքական ծաղրանկարի մշակույթի ակտիվացումն ու երկրում, երկրից դուրս տեղի ունեցող զարգացումներին ծաղրանկարների ձեւաչափով անդրադառնալն էր։

Ի սկզբանե, կազմակերպիչները նախատեսել էին 10 ամիսների ընթացքում «ստեղծել» 120 ծաղրանկար, սակայն թեմատիկ բազմազանության արդյունքում, նրանք արդեն հատել են 400 ծաղրանկարի շեմը։

Տարածքային պայմանների ոչ բավարար լինելու պատճառով, ցուցահանդեսի մասնակիցներն իրենց վրա ևս փակցրել էին ներկայացված ծաղրանկարներն և այդպես շրջում էին պուրակով։

Ծրագրի համակարգող Մարիաննա Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ամիսներ շարունակ ցուցահանդեսի անցկացման համար փնտրել են սրահ, տարածք, ցուցասրահ, վարձակալությամբ տարածք, սակայն դրանց սեփականատերերը հրաժարվել են տրամադրել՝ տեղեկանալով ցուցահանդեսի ուղվածությունից և բովանդակությունից։

Կազմակերպիչի խոսքով, սեփականատերերից ոմանք խոստովանել են, որ չեն ցանկանում վտանգել իրենց անձը և հետագայում անախորժություններ ստեղծել գործությունում, ոմանք էլ մեկնաբանել են, որ սրահը արդեն հանձնել են վարձակալության։ Տարածք չգտնելով՝ կազմակերպիչները որոշեցին բացօթյա պայմաններում անցկացնել ցուցահանդեսը։

 «Ծաղրանկարների մշակույթը շատ գրավիչ, տպավորիչ և ազդեցիկ է։ Ծաղրանկարի միջոցով կարող ես տրամադրություն ստեղծել։Մեր ծաղրանկարների հեղինակները  ինչպես պրոֆեսինալ, այդպես էլ երիտասարդ և սկսնակ ծաղրանկարիչներն են։

Նրանց հիմնական հատվածը բնակվում է արտերկում ու մեծամասամբ ներկայանում՝ կեղծանուններով, քանի որ անցած ամիսներին, տարբեր օղակներով ճնշումներ են եղել արտերկում բնակվող մեր ծաղրանկարիչների հարազատների և մեզ վրա։

Հաշվի առնելով այս հանագամանքը՝ ինչ որ պահի հասկացանք, որ առավել նպատակահարմար է իրենց վտանգի չենթարկենք, և ներկայանան այլ անուններով»,- նշում է Մարիաննա Գրիգորյանը։

Medialab-ի գլխավոր ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանը ցուցահանդեսին ներկայացված 120 ծաղրանկարներից 50-ի հեղինակն է։  Ծաղրանկարները ստեղծել է՝ հաշվի առնելով օրվա իրադարձությունները, հայաստանյան իրականությունը, քաղաքական գործիչների ելույթները։

«Անդրադառնում եմ հասարակական հնչեղություն ունեցող բոլոր թեմաներին։ Իհարկե, կան սիրելի թեմաներ, մասնավորապես՝ եկեղեցական առաջնորդների հակասական կերպարները։ Սիրում են նաև անդրադառնալ ՀՀ նախագահին, նրա՝ վառ և դիցաբանական կերպարով եղբորը՝ Սաշիկին»,- ասում է ծաղրանկարիչը։

Նշենք, որ այս ցուցահանդեսը երեկ նաև ներկայացվել է Գյումրիում, իսկ դրա նախորդ օրը՝ Վանաձորում։

լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (4)

Rob
ինձ դուրե գալի երբ տեսնումեմ իմ հայրենիքում այսքան խելամիտ արվեստով միտք արտահայտող մարդկանց !!!
Մհեր
I was referring to the punctuation Arsen. There is no need for an ապաթարց․
Arsen
Mher, you got it wrong. Չ՛Արգելված means that in realty these kind of caricatures are forbiden - Արգելված, while by law they should've been.
Մհեր
Չարգելված․․․ոչ թէ Չ՛արգելված

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter