HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրբենք քաղաքում տեղի կունենա Մոնթեի ծննդյան հուշ-երեկոն

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հուշ-երեկոն և մեծարման ծրագիրը տեղի է ունենալու 2011 թվականի դեկտեմբերի 4-ին, Բրբենք քաղաքի Արևմտյան Թեմի առաջնորդարանի Զորայան թանգարանում:

Կիրակի օրը` 2011 թվականի դեկտեմբերի 4-ին, տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 54-րդ տարելիցին, որի նպատակն է հերթական անգամ գնահատելու և վերարժևորելու անձնուրաց հերոսի կյանքը և ժառանգությունը: Ծագումով Կալիֆորնիայից՝ Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել  Հայաստանի տարածքի՝ Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` մարտիկը հետմահու արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը:

Միջոցառման խոսնակներից է Մոնթեի եղբայր և «Իմ եղբոր ուղին․ մի ամերիկացու ճակատագրական ճանապարհորդություն դեպի Հայաստան»  գրքի հեղինակ, պրոֆեսոր Մարգար Մելքոնյանը: Ծրագրին սկայպով նաև միանալու են Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը, պատմաբան և քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, Մոնթեի զինակից ընկեր և հայոց բանակի հայտնի գեներալ Հմայակ Հարոյանն ու Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար անձինք:

Միջոցառման ընթացքում ցուցադրվելու են Մոնթեի անձնական իրերն ու նամակները, ինչպես նաև ազատագրված տարածքներում գտնվող հնագույն հայկական հուշարձանների լուսանակարներ: Միջոցառումը սկսվելու է երեկոյան` ժամը 6:00-ին։ Մուտքն ազատ է։ Զորայան թանգարանը գտնվում է հետևյալ հասցեում՝ Կալիֆորնիա, քաղաք Բրբենք, Հյուսիսային Գլենոքս պողոտա, շենք 3325 (3325 N. Glenoaks Blvd., Burbank, CA 91504)։

Ծրագիրը կազմակերպվում է «Հայրենասեր» կազմակերպության կողմից, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։

Լուս.` Աշոտ Երամիշյանի

Մեկնաբանություններ (3)

Sophia Manoulian Kugeares
If Monte was alive now HE would be President of Armenia!???
Armen
We won Artsakh and we are rebuilding Armenia. Yerevan is a much better place now, than it was five years ago, and will be an even better place five years from now. We have relative democracy, rule of law and freedom of the press. If Monte was here today, I am confident that he would be struggling for a better future and would be optimistic about about it.
Nazo
Hero yah, for what look at what happened to Armenia, most of them are emigrating to Russia, the girls are working in Turkey or Dubai, most of the population living below poverty line, yes we won Artsakh, but we lost Yerevan,in 20 years we lost 1 milion due to migration, another 20 years another milion, what left 1 milion, average age 70 go figure, it is not in Armenian DNA to govern themself, look at our history, Romans, Arabs, Persians, Turks, and now the Russians, we do not deserve indipandance, A Jew once said, watch out of one Armenian, if there is two of them don't worry, the two will destroy each other. Poor Monte, if he saw the situation in Armenia now he will cry in his grave, by the way forget about another Monte coming along, then we did not know any better, now we see afther 20 years the end result.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter