HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»՝ ընդդեմ «Ա-ԹիՎի»-ի

Այսօր առավոտյան, ժամը՝ 10:00-ին, «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության դիմաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կազմակերպել էր բողոքի ակցիա: 2016թ. հուլիսի 8-ին Երևանում տեղի էր ունեցել արյունալի մի սպանություն՝ կացնահարվել էր մի ամբողջ ընտանիք:

Դեպքից մի քանի ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և հորը՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող՝ հորդորել էր ամեն գնով վերականգնել ընտանիքն ու միանալ կնոջը:


Ըստ ակցիայի մասնակիցների՝ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի վերաբերյալ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրում նաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը:


Ակցիայի ընթացքում մասնակիցները անվտանգության աշխատակիցներից պահանջում էին կանչել «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության տնօրինությանը, ինչպես նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդավար Հրաչ Մուրադյանին, սակայն նրանց հայտնեցին, որ տնօրինությունն ու Մուրադյանն արձակուրդում են և ներսից կողպեցին դուռը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Անի Թադեւոսյանի

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Ահասարսուռ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ի գիշերը, Երեւանում, հանցագործը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ընտանիքի անդամներին՝ Կարինե, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյաններին, արդյունքում 64-ամյա Կարինեն մահացել է... Իսկ մինչ սպանությունը հանցագործը անընդհատ դարանակալել ու բռնության է ենթարկել նրանց, փող պահանջել, ու արդարացել, թե իբր մի քանի ամսական երեխային է ուզում տեսնել... սարսափելի է, բայց սա այսօր իրոք շատ հայ տղամարդկանց մասին է, որոնք բռնության են ենթարկում կանանց, ստորացման, իսկ հայ կինը միայն ծայրահեղ դեպքում է բաժանվում ու դա էլ չի ազատում վայրենի գազանից...Ցավալի է, որ հայ կինը կարող է ծնել տաղանդներ, սասնա ծռեր, բայց նաեւ բռնապետներ, «դիվանգետներ» ու կոպիտ, բռի գազաններ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter