2016թ. հունվար-հունիսին դատապարտվել է 1 184 մարդ
2016թ. հունվար-հունիսին դատապարտվել է 1 184 մարդ
Համեմատ անցած տարվա հունվար-հունիս ժամանակահատվածի՝ 2016-ի առաջին կիսամյակում դատապարտվածների թվաքանակը Հայաստանում նվազել է 165-ով: Մյուս կողմից, մեծացել է անչափահասների կատարած հանցագործությունների թվաքանակը՝ 29-ից հասնելով 39-ի:
Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում 2016թ. հունվար-հունիսին դատապարտվածների թվաքանակը կազմել է 1 184 մարդ: Նրանցից 88-ը կանայք են, 39՝ անչափահասներ, որոնցից 5-ը՝ աղջիկ: 1184-ից 108 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են, 27 անձ արդարացվել է,իսկ 27 անմեղսունակների նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ: Ազատազրկված դատապարտվածների թիվը 640 է:
Դատապարտվածներից 424-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ 9-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ: Դատապարտված անձանց գրեթե կեսը 18-29 տարեկան են: Մեծ թիվ են կազմում նաեւ 30-49 տարեկանների կողմից կատարված հանցագործությունները՝ 480:
Հանցագործություն կատարած անձանց մեծամասնությունը չաշխատող և չսովորող աշխատունակներն են եղել, հաջորդիվ զինվորական ծառայողներն են:
Հանցագործություն կատարած անձանց զբաղմունքն՝ ըստ պաշտոնի, ծանոթացեք գծապատկերում.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել