HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանի ՋԷԿ-ի գազատարների ոդիսականը շարունակվում է. դրանք կօտարվեն «Գազպրոմ Արմենիա»-ին

Կառավարության վաղվա նիստում կորոշվի Երեւանի ՋԷԿ-ի գազատարների ճակատագիրը՝ դրանց հանգրվանը: Միգուցե՝ ոչ վերջնական: Գազատարներն արդեն քանի տարի փոխանցվում են պետությունից «Գազպրոմին», «Գազպրոմից» պետությանը եւ հակառակը:

Հանրապետության տասնյակ համայնքներում 2007-2008 թվականներին կառուցված, այնուհետեւ պետությանը նվիրաբերված կամ օտարված 10,7 միլիարդ դրամ արժեքով գազաբաշխիչ գազատարները 2008-2013թթ ընթացքում նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը` ի դեմս Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի: Կառավարությունը 4 տարվա ընթացքում այս հարցով կայացրել է ուղիղ 5 որոշում:

Այնուհետեւ նախատեսվել էր գույքը ներդնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` համապատասխան չափով ավելացնելով պետության 20 տոկոս կազմող բաժնեմասը: 2014թ. Երեւանի ՋԷԿ-ի կանոնադրական կապիտալի ՀՀ բաժնեմասը ամբողջությամբ օտարվել էր «Գազպրոմ»-ին, սակայն որոշումներով նախատեսված գործընթացները չէին իրականացվել, իսկ գազատարները՝ ամրակցված լինելով Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին, անհատույց օգտագործման պայմանագրերով տնօրինվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:

Այժմ կառավարությունը պատաստվում է գազատարները հետ վերցնել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ ներդնել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալում` վերջինիս կողմից համապատասխան քանակությամբ սովորական բաժնետոմսերի թողարկման եւ ՀՀ օգտին տեղաբաշխման եղանակով: ՋԷԿ-ն իրեն սեփականության անցած գույքը կօտարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին եւ ստացված միջոցներով կմարի վերջինիս հանդեպ իր կրեդիտորական պարտքից:

Գազաբաշխիչների թվում է, օրինակ 1998 թ. Տասիս Միջպետական գործողությունների ծրագրի շրջանակներում Կողբի գազահաշվառման կայանի կառուցման արդյունքում ստացված` 1,5 եվրո արժեքով գազատարները, 2000 թ. նույն Տասիս ծրագրով իրականացրած «Արևելյան Եվրոպա` Փոքրածավալ ֆինանսավորում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածաշրջանային նավթի և գազի ենթակառուցվածքներում» նախագծի ավարտից հետո 323,5 միլիոն դրամ արժեքով գույքը եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter