HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Աբգարյանի մահվան դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016թ. հուլիսի 23-ին՝ ժամը 10:40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված ծննդկան, 1971թ. ծնված  Ն.Աբգարյանը մահացել է:

Նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Ն.Աբգարյանը ծննդաբերել է հուլիսի 21-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, այնուհետև հուլիսի 22-ին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ հուլիսի 23-ին մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն տարածել էր մեկ այլ հաղորդագրություն` ծննդկանի մահվան դեպքի մասին, որը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter