HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կաթնամթերքի շուկան՝ թվերով

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հաշվարկների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է մոտ 9.5 հազ. տոննա պանիր, 465 տոննա կաթնաշոռ, ավելի քան 3000-ական տոննա մածուն ու թթվասեր, մոտ 5 մլն լիտր պաղպաղակ ու 270.3 մլն լիտր կաթ՝ ներառյալ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ` ներքին սպառումը): Ներկայացված են արտադրող կազմակերպությունների թողարկած ցուցանիշները։

2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ արտադրված պանրի ծավալն աճել է 7.4%-ով, կաթինը՝ 2.7%-ով, թթվասերինը՝ 3.1%-ով։ Միևնույն ժամանակ մածունի արտադրությունը պակասել է 3.7%-ով, կաթնաշոռինը՝ 5.9%-ով, պաղպաղակինը՝ 12.6 %-ով։

Տվյաները՝ ՀՀ ԱՎԾ

Հիշեցնենք, որ 2014 թվականի կեսերից, դրոշմապիտակավորման պարտադիր պահանջից հետո, Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ ավելացան պաշտոնական վիճակագրության մեջ։ Դա ցույց տվեց, որ նախկինում այս ոլորտում ստվերի չափաբաժինը զգալի է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter