
Մխիթարյանը ցածր արդյունք գրանցեց, Մարգարյանը վնասվածք ստացավ
Րոպեներ առաջ Ռիո-դե-Ժանեյրոյում մեկնարկի դուրս եկավ լողորդ Վահան Մխիթարյանը: Հայ մարզիկը մրցում էր 50 մետր ազատ ոճի որակավորման փուլում: Մխիթարյանը, գրանցելով 23.50 վայրկյան արդյունք, 85 լողորդների մեջ գրավեց 47-րդ տեղը:
Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) 1/8 եզրափակչում մրցեց կուբացի Ռոնել Իգլեսիասի հետ եւ մրցամարտի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով լքեց ասպարեզը: Բժիշկները հայ մարզիկին արգելեցին շարունակել մարտը, եւ մրցավարները հաղթանակը շնորհեցին կուբացի բռնցքամարտիկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել