HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանին օլիմպիական արծաթ է բերում

19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը ի վերջո արեց այն, ինչի այսքան երկար սպասում էին հայ մարզասերները: Սիմոնը օլիմպիական արծաթ նվաճեց ծանրամարտի 105 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 185, ապա 190 կգ, իսկ երրորդ փորձի ժամանակ չկարողացավ սանձել 195 կգ-ը: Նա այս ցուցանիշով 5-րդն էր այս վարժությունում: Հրում ձեւում մեր ծանրորդը հետ բերեց կորցրածը: Նա նախ հրեց 220, ապա 227 կգ, իսկ վերջում մի փոքր չհերիքեց 234 կգ-ը բարձրացնելու համար, սակայն դա արդեն էական չէր, քանի որ Սիմոնը ապահովել էր հրման եւ երկամարտի երկրորդ տեղը: 

Օլիմպիական չեմպիոն դարձավ ուզբեկստանցի Ռուսլան Նուրուդինովը, որը առաջատար էր թե պոկում, թե հրում ձեւում: Նա պոկեց 194 կգ եւ հրեց 237 կգ ու հրման օլիմպիական ռեկորդ սահմանեց: Երկամարտի 431 կգ արդյունքով Նուրուդինովը նվաճեց չեմպիոնի կոչումը, 417 կգ-ով երկրորդը հայկաշենցի Սիմոն Մարտիրոսյանն է, որը 2014 թ. Նանկինի պատանեկան խաղերի չեմպիոն է, այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղը 416 կգ ընդհանուր արդյունքով զբաղեցրեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայչիկովը, որը աշխարհի գործող չեմպիոնն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter