HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Միհրան Հարությունյանից խլեցին օլիմպիական ոսկին

Ամառային Օլիմպիական 31-րդ խաղերում 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, էջմիածնեցի Միհրան Հարությունյանը քիչ առաջ անարդար մրցավարության պայմաններում, առավելություն ունենալով սերբ Դավոր Շտեֆանեկի հանդեպ, պարտվեց եզրափակչում: Հաշիվը 1-1 էր, սակայն եթե Միհրանը իր միավորը արդար ձեւով էր վաստակել, ապա սերբին միավոր տրվեց Միհրանին երկրորդ նկատողությունը տալուց հետո՝ իբր թե մեր մարզիկի պասիվության պատճառով: Եվ քանի որ վերջինը սերբն էր միավոր «վաստակել», նա հաղթող ճանաչվեց:

Սա ակնհայտ կողմնակալ մրցավարություն էր, քանի որ մենամարտի ընթացքում Միհրանը շարունակ ակտիվություն էր ցուցաբերում, սակայն հանիրավի պատժվեց «պասիվության» պատճառով: Ավելորդ չէ նշել, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ է, իսկ ըմբշամարտը միշտ էլ աչքի է ընկել կողմնակալ մրցավարությամբ:

Միհրանն իր առաջին մենամարտում 9-0 հաշվով հաղթել էր եգիպտացի ըմբիշին, հետո 2-1 հաշվով առավելության հասել կորեացու հանդեպ, իսկ կիսաեզրափակիչում 4-1 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարել ադրբեջանցու հանդեպ եւ մտել եզրափակիչ:

Հիշեցնենք, որ երեկ ծանրամարտի 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի առաջին մեդալն այս խաղերում՝ օլիմպիական արծաթը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter