Կիրակի, 23 սեպտեմբերի

Միհրան Հարությունյան. «Այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»



31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։

«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է Հարությունյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափում էր սերբ Դավոր Շտեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Առաքելյան Վահե11:12 - 17 օգոստոսի, 2016
Մենակ, պայքարը հավասար չէր երկու անգամ սերբին տրվեց առավելություն՝ աշխատելու վերևից, որը դատավորների կարծիքով նրան անվիճելի միավորներ կբերեր, իսկ մեր մարզիկը երբեք վերևից չաշխատեց, չնայած որ սերբն ակնհայտ ավելի պասիվ էր...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ