Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արթուր Ալեքսանյան. «Հաղթանակս նվիրում եմ սահմանին կանգնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին»



31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է Ալեքսանյանը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Արսեն11:44 - 17 օգոստոսի, 2016
այս շապիկի մասին է խոսքը, կարող եք փոխել նյութի սկզբում տեղադրված նկարը https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-xfa1/v/t1.0-9/13920792_10210246821676357_7487999512351394300_n.jpg?oh=079782b6a118faeec0a06215a1bc1f8a&oe=5815A654&__gda__=1482239673_c68335ea8491b8eb33841c20b80a58df https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/14054137_1202555893134392_1721040127040795339_n.jpg?oh=7608df135877a0222252b2c14b994916&oe=585C1D9E http://www.mediamax.am/datas/znews/big_1471390383_7130974.JPG http://www.mediamax.am/datas/znews/big_1471385869_6742569.JPG
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ