HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանին դանակահարել են

Օգոստոսի 16-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարիկ Գալստյանին:

Դեպքից րոպեներ առաջ Գարիկն իրենց տան պատշգամբի տակ նկատել է երկու անհայտ անձանց, որոնցից մեկը, ինչպես ինքն է պատմում, պտտվել է իր մեքենայի շուրջ, մյուսը՝ նայել բնակարանի ուղղությամբ:

Գալստյանը դուրս է եկել պատշգամբ, պարզելու, թե ովքեր են նրանք: Վեճ է ծագել, որը շարունակվել է Գալստյանի բնակարանից քիչ հեռու գտնվող այգում:

Գարիկը պատմում է. «Երբ հասանք այգի, այդ մարդիկ, որ մինչ այդ ասում էին, թե՝ բակը հանրային տարածք է, բոլորինն է եւ այլն, խոսակցության թեման փոխեցին, հարցրին՝ «Սանա ծռեր»-ին ինչպե՞ս ես վերաբերվում, պատասխանեցի՝ գերազանց, նրանց արածը հերոսություն է, շարունակեցին՝ բա իրենց արածներին ինչպե՞ս ես վերաբերում, ասեցի՝ էլի գերազանց: Այս խոսքիս վրա սկսեցին երկուսով բռունցքներով  հարվածել ու շարունակեցին հարվածել դանակով: Ձեռքով պաշտպանվում էի եւ ձախ ձեռքիս ափին դանակի երեք հարված ստացա»:

Գալստյանի խոսքով՝ ծեծի ընթացքում անծանոթները հայհոյել են «Սանա ծռեր» խմբի անդամներին, ասել՝ Սերժ Սարգսյանը մեր նախագահն է, ոչ մեկ իրավունք չունի նրա դեմ դուրս գալ: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը, որ հուլիս ամսից շարունակվող հանրահավաքներին մասնակցում է, կարծում է, որ իրեն ծեծի են ենթարկել իշխանական թևի ներկայացուցիչները:

Պատահարի մասին ոստիկանությանը չի տեղեկացրել: Ասում է՝ մինչ այդ այլ գործերով ոստիկանություն բողոք է ներկայացրել, սակայն որևէ բան չի բացահայտվել, որևէ մեկը չի պատժվել: «Իրենք էլ գիտեն, թե ովքեր պետք է արած լինեն այս ամենը կամ, եթե անգամ պարզեն էլ, չեն ասի»,- նշում է Գալաստյանը:

Առաջին լուսանկարը` Գարիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից, երկրորդը «Հետքին» տրամադրել է Գ. Գալստյանը

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
2015 թ. Մարտի 28-ին Գյումրիում Հիմնադիր Խորհրդարանի պատգամավոր Հրաչյա Միրզոյանը դանակահարությունից ծանր մարմնական վնասվածք էր ստացել, բժիշկները ստիպված հեռացրել են նրա վնասված փայծաղը, սակայն օրինապահները մինչ օրս` օրը ցերեկով դանակահարողին չեն պատժել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter