HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հացի շուկայում դիտարկումներ կիրականացնի

Վերջերս  «Հետք»-ը հրապարակել էր  «Տարեկանի հաց՝ առանց տարեկանի ալուրի․լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը, որտեղ մենք պարզել էինք, որ տեղական արտադրության տարեկանի և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից պատրաստված 5 հացերից միայն 1-ում է եղել տարեկանի ալյուր։

Մնացած հացերը, ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, կեղծված են եղել․ դեպքում բաղադրությունը չի համապատասխանել ներկայացված մակնշմանը։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվատնգության ծառայությունից «Հետք»-ին հայտնել են, որ նշված հրապարակման հիման վրա «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հացի իրացման շուկայում դիտարկումներ կիրականացվեն։ Արդյունքների մասին ՍԱՊԾ-ն կտեղեկացնի «Հետք»-ին։

ՍԱՊԾ-ն նաև հայտնում է,  որ 2016թ տարեկան ստուգման պլանում ներառվել են միայն բարձր ռիսկային ոլորտները, ընդգրկվել են նախադպրոցական ուսումնական հաստատություններին սնունդ մատակարարող կազմակերպությունները, որոնք միաժամանակ զբաղվում են նաև հացի արտադրությամբ։

Ստուգման պլաններում են ներառված նաև սննդի խոշոր իրացման կետերը, այդ թվում նաև՝ սուպերմարկետները։

Ըստ ՍԱՊԾ-ի՝ կա հացի արտադրության ստուգումների սահմանափակում,  այդ պատճառով իրենք հարցին անդրադառնալու են վերահսկողության այլ գործիքների կիրառմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter