HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային գրքույկների տեղեկատվությունը կմուտքագրվի միասնական շտեմարան

«Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի պահանջների կատարման ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվի աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառող կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, կհաստատվի նաև աշխատանքային գրքույկները կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը: Այսպիսով՝ կապահովվի մինչև 2017թ. վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Մեկնաբանություններ (1)

Անի
կորէլ է գրքույկ աշխատանքային ինչ անէլ -

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter