HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տարածքում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղում տեղի ունեցած ապօրինի ծառահատման դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016 թվականի օգոստոսի 18-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում ապօրինի հատվել են հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տարածքում գտնվող եղևնի և այլ տեսակի ծառեր՝ բուսական աշխարհին պատճառելով զգալի վնաս:

Դեպքի առթիվ օգոստոսի 19-ին Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter