Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Լեւան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում



Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Լեւան Բերիանիձեն (125 կգ քաշային կարգ) քիչ առաջ 2-2 ավարտեց գոտեմարտը Բելառուսը ներկայացնող Իբրահիմ Սաիդովի հետ, բայց մրցակիցը կարողացավ հաղթել շնորհիվ 2-միավորանոց հնարքի, որը Լեւանի անուշադրության հետեւանքն էր: 

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը չինացի Ժիվեյ Դենգն էր։ Գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, եւ քանի որ վերջին միավորը վաստակել էր Հայաստանը ներկայացնող ըմբիշը, հենց նա էլ հաղթեց: Երկրորդ գոտեմարտում Բերիանիձեն հաղթեց հունգարացի Դանիել Լիգետիին 3։1 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

1/2-ում Բերիանիձեի մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն, թուրք Թահա Ակգյուլն էր։ Հայաստանը ներկայացնող մարզիկը 1:8 հաշվով պարտվեց եւ բրոնզե մեդալի համար հանդիպեց մինչ այդ պայքարից դուրս եկած Սաիդովին։

Հայաստանն այս պահին ունի 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալ: Վաղը գորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ