HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի 4 անդամների կալանքի վերաբերյալ բողոքները

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Վարդանյանի, Թորոս Թորոսյանի, Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբանների՝ նրանց կալանքը վերացնելու և գրավով փոխարինելու վերաբերյալ բողոքները:

Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր, որ իր պաշտպանյալը ներկա գտնվի իր բողոքի քննությանը, քանի որ Արեգ Կյուրեղյանը ցանկություն էր հայտնել ներկա գտնվել, սակայն, փաստաբանի փոխանցմամբ, դատարանը որոշել էր լսել քննիչին, դատախազին, ապա անդրադառնալ միջնորդութան քննությանը, այդ պահին փաստաբան Շուշանյանը դուրս էր եկել դահլիճից՝ մասնակցելու Վարուժան Ավետիսյանի նիստին: Վարուժան Ավետիսյանը ցանկություն չէր հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը, հետևաբար բողոքը քննվել էր ու մերժվել:

Մուշեղ Շուշանյանը, գնահատելով մերժումները, նշեց, որ մենք չունենք անկախ դատարաններ, հետևաբար իրավական գնահատական տալը համարեց անիմաստ՝ ասելով, որ դատարանները գործադիրից և այլ պետական մարմիններից այս կամ այլ կերպ կախման մեջ են գտնվում: Մերժումները նա որակեց քաղաքական որոշումներ:

«Եթե վաղը, օրինակ, կալանքի վերացման կամ կալանքը գրավով փոխարինելու մասին որոշումներ կայացնի դատարանը, դա ևս կլինի քաղաքական որոշում»,- լրագրողներին ասաց Մուշեղ Շուշանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter