HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հանդիպել է ոստիկանության պետի տեղակալին և քննարկել ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները

2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության և հասարակության միջև վստահությունն ու համագործակցությունը:

Դեսպան Ավակովը տեղեկացրեց ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ- ի մոտեցման վերաբերյալ. բարեփոխման շրջանակներում նախատեսվում է քաղաքացիական հասարակության և իշխանության միջև համագործակցության խթանում և անկախ մոնիտորինգի և վերահսկման մեխանիզմների ամրապնդմանը օժանդակում:

Նա ներկայացրեց Գրասենյակի նախաձեռնությունը ստեղծելու քաղաքացիական հասարակության խորհրդատվական խորհուրդ, որը ԵԱՀԿ-ի աշխատանքում կծառայի որպես խորհրդակցական մարմին անվտանգության ոլորտի բարեփոխումների մասով: Կոնկրետ ոստիկանական աշխատանքի ոլորտում դեսպանը նկարագրեց ԵԱՀԿ նախաձեռնությունները, որոնք կարող են խթանել ուղղակի երկխոսություն ոստիկանության, քաղաքացիական հասարակության և լայն հասարակության միջև այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են հասարակական կարգի պահպանումը և հավաքների ազատության իրականացումը:

Ոստիկանության պետի տեղակալն առաջարկեց կազմակերպել ոստիկանություն-ԶԼՄ- ներ կլոր սեղաններ՝ բարելավելու ոստիկանության հարաբերությունները ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ոստիկանության և ԶԼՄ-ների միջև կլոր սեղանների նախորդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված որոշ մտահոգություններ՝ կապված հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունների հետ, ցավոք, մնացել են չլուծված:

Գրասենյակն առաջարկեց, որ ոստիկանությունը հաշվի առնի բարձրացված հարցերը և կլոր սեղանի քննարկումների արդյունքում պատրաստվեն առաջարկություններ և լուծումներ՝ կապված Հայաստանում հասարակական կարգի պահպանման բարելավման հետ:

Դեսպան Ավակովը ցավակցություն հայտնեց ոստիկանության պետի տեղակալին՝ զոհված ոստիկանների կապակցությամբ ու բարձր գնահատեց բանակցողների արհեստավարժությունը, որոնք կանխեցին Էրեբունու ՊՊԾ գնդում պատանդների ու զինյալների շրջանում կյանքերի կորուստը:

Դեսպան Ավակովը ողջունում է վերջին ցույցերի ընթացքում լրագրողների և ցուցարարների նկատմամբ առանձին ոստիկանների կողմից ոչ պատշաճ վարքագծի ու բռնության մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: ԵԱՀԿ լավագույն փորձը ենթադրում է, որ ոստիկանական ուժերը, այլ իրավապահ մարմիններն ու բանտային ծառայությունները ենթակա լինեն անկախ վերահսկողության համակարգերի՝ թափանցիկ ներքին կանոնակարգով ու հանրային բողոքների ընթացակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter