HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռերի» խնամքն ապահովող` «Էրեբունու» մասնագետները դադարեցրել են շուրջօրյա հերթապահությունը. ՄԻՊ-ը կպահանջի գրավոր պարզաբանումներ

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հսկողությամբ, 2016 թվականի հուլիսի 28-ից սկսած, կատարվում են պարբերական այցելություններ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Շարունակվում են այնտեղ պահվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման աշխատանքները»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներում, ըստ ստացված տեղեկատվության, առանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի,Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել և Արամ Մանուկյանների հետ: Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ:

2016 թվականի օգոստոսի 19-ին, ինչպես տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը, գրություններ են ուղարկվել արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ:

2016 թվականի օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված և վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: Արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter