HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Սեյրան Օհանյանի հետ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին օգոստոսի 22-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև հանրապետության նախագահն ու պաշտպանության նախարարները արևելյան ուղղությամբ հետևել են մի շարք պլանային միջոցառումների, որոնց ընդգրկված էին բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները»,- տեղեկացնում է նախարարությունը:

Բանակի հրամանատարի կողմից իրադրությունը ներկայացնելուց և միջոցառման առանձնահատկությունները նշելուց հետո, ըստ հաղորդագրության, համապատասխան զեկույցներ են հնչել նշված ուղղությունում առկա ուժերի հարաբերակցության, հակառակորդի հավանական գործողությունների և մեր կողմից նախապատրաստվող համարժեք քայլերի վերաբերյալ, իրականացվել է փոխգործակցություն, ճշգրտվել են հրամանատարների և ենթակա ստորաբաժանումների անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter