HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս, Տեղ, Գորայք համայնքների ՏԻՄ ընտրությունների թեկնածուների ցանկում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ չկան

Թիվ 37 ընտրատարածքի Գորիս, Տեղ, Գորայք խոշորացված համայնքներում առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 62 հոգի: Նրանցից 22-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ  է, 5-ը` Բարգավաճ Հայաստան, մեկ թեկնածու` Հայ հեղափոխական դաշնակցության: 

Ամենամեծ թվով թեկնածուներ առաջադրվել են Գորիս համայնքում. 15 տեղի համար կպայքարի 26 թեկնածու, նրանցից վեցը Գորիս քաղաքի նախկին ավագանու անդամներ են:

Առաջադրված թեկնածուներից հինգը ներկայացնում են Գորիսի փնջում ընդգրկված նախկին Վերիշեն համայնքը, 1470 ընտրող ունեցող Խնձորեսկից առաջադրվել է մեկ թեկնածու:  Ձևավորվող Գորիս համայնքի ավագանու անդամ չեն առաջադրվել Բարձրավանից, Որոտանից, ինչպես նաև 507 ընտրող ունեցող Հարթաշեն համայնքից:

Գորայք, Տեղ համայնքներում առաջադրված թեկնածուները ներկայացնում են խոշորացվող բոլոր նախկին համայնքները: Ավագանու անդամների ընտրապայքարում ընդգրկված կանանց թիվը 1 տոկոսից ցածր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter