HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում ապահովագրված է ավելի քան 444 հազար ավտոմեքենա

Վերջին տվյալներով՝ այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ գործող պայմանագիր ունի 444 579 ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։ Համեմատության համար՝ 2015-ի հուլիսի վերջի դրությամբ ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակը կազմում էր 436 999։ Սակայն հստակ ասել, թե որքանով է ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել մեկ տարում, չենք կարող, քանի որ այս ընթացքում և' նոր պայմանագրեր են կնքվում, և' որոշ հին պայմանագրեր էլ այլևս գործող չեն համարվում։

Միայն երբ ուղղակի համեմատում ենք  նախորդ ամսվա՝ այս տարվա հունիսի ցուցանիշի հետ, ապա՝ այն աճել է 4000-ով:

Ըստ ԱՊՊԱ պայմանագրերի  քանակի՝ ապահովագրական ընկերություններից առաջին տեղում  «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն է, որին բաժին է հասել պայմանագրերի 29%-ը։ Հաջորդում են «Ինգո Արմենիա»-ն՝ 21%-ով, «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 18%-ով, «Ռեոս»-ն՝ 13%-ով, «Սիլ Ինշուրանս»-ը՝ 12%-ով, իսկ ամենափոքր մասնաբաժինը պատկանում է «Արմենիա Ինշուրանս»-ին՝ 7%-ը։

Տվյալները՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի

Ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-հուլիսին ընդհանուր առմամբ վարորդները ԱՊՊԱ պայմանագրերի համար վճարել են 10.806 մլրդ դրամ։ Դա 93.4 մլն դրամով պակաս է 2015-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

Եվ միայն հուլիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 640 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 37 մլն դրամով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2016թ. հուլիս ամսվա դրությամբ կազմել է 200 408 ՀՀ դրամ։

Հուլիսի դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 48.4%։ Նախորդ ամսվա համեմատ այն փոքր-ինչ ավելացել է։ Այն նաև ավելի բարձր է տարեսկզբի համեմատ։

Տվյալները՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի

Այնուամենայնիվ, ներկա դրությամբ համակարգի վնասաբերության ցուցանիշը թույլատրելի մակարդակում է։ 2015-ի վերջի դրությամբ այն կազմել է 53%։ Ինչպես տեղեկանում ենք Բյուրոյի հաշվետվություններից, նախորդող տարիներին այն ավելի բարձր է եղել։ Ամբողջ 2014 թվականի համար կազմել է 62%, 2013-ին՝ մոտ 77%։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter