HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկադիր կատարման ծառայությունը կմասնակցի Ռումինիայում կայանալիք միջազգային գիտաժողովին

Ռումինիայի Տիրգու Մուրեշ քաղաքում օգոստոսի 25-27-ը կանցկացվի «Քաղաքացիական հայց և իրավական հարկադրանք. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողով։ Տիրգու Մուրեշի Դատական կատարողների պալատի նախագահի կողմից գիտաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է ծառայությունը` նշելով, որ գիտաժողովում հարկադիր կատարման ծառայությունը կներկայացնի գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Վահագն Դալլաքյանը, ով հանդես կգա «Գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը. օրենսդրության և պրակտիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter