HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Ավանում. կասկածյալը ձերբակալվել է

Օգոստոսի 23-ին` ժամը 22.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դիակ կա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:

Մեկնած օպերատիվ խումբը, համաձայն հաղորդագրության, պարզել է, որ շենքի բակում ավտոտնակը հրկիզելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1943 թ. ծնված Է. Ս.-ն դանակով հարվածներ է հասցրել 1976 թ. ծնված Ալեքսանդր Բերգելյովի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած կտրած-ծակած վերքերից շենքի վերելակում մահացել է:
Է.Ս.-ն օգոստոսի 24-ին` ժամը 00.50-ին, նշված վայրից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:   Կատարվում է նախաքննություն:

Նշենք նաև, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը օգոստոսի 23-ին` ժամը 22.01-ին, ևս ահազանգ է ստացել, որ Երևանի Չարենցի թաղամասում` հացի փռի մոտակայքում, այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.54-ին, մարվել՝ 00.27-ին: Թիվ 9 շենքի մոտակա ավտոտնակում, ըստ ԱԻՆ հաղորդագրության, այրվել են կենցաղանին իրեր և աղբ (մոտ 20 քմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter