HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են ապօրինի ծառահատումների և «Հայանտառ»-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքեր

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի ծառահատումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքեր. հարուցվել է քրեական գործ: 

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ըստ պաշտոնական հաղորդագրության, հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիշյալ անտառպետություններում քննությանը դեռևս չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 182 ծառեր: 

Արդյունքում, ըստ ՀՔԾ-ի, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում ստուգումներով արձանագրված՝ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած ապօրինի ծառահատումների և նույն ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեականօրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter