HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը

2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Բաշխումը, ըստ հաղորդագրության, իրականացվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով: Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում է նախարարությունը, բաշխվել է շուրջ 107.550 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք:

Սարքի լուսանկարը հրապարակել է նախարարությունը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter