HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարսի ավտոճանապարհն այսօր բաց կլինի մինչև ժամը 20-ը

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ին տրամադրած տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը, ըստ հաղորդագրության, բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

  • միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
  • երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
  • ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: 

Լուսանկարը` ԱԻՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter