HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացնի «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքում կանցկացնի «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։ Այս մասին տեղեկացնում է ընկերությունը` նշելով, որ «Հեքըթոն»-ը այս տարի կազմակերպվում է Beeline-ի աջակցությամբ:

«Հեքըթոն» մրցույթում, ըստ հաղորդագրության, հաղթող կճանաչվի երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով:

Սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն լուծումներ։ Մրցույթի ընթացքում մենթորները նաև կանցկացնեն տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ վարպետության դասեր, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։ «Հեքըթոն» մրցույթում գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը տրամադրում է հետևյալ հեռախոսահամարները` (010) 545 343 կամ (099) 545 343։

լուսանկարը` doli.us

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter