Ամեն հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից բնակիչների ընդունելությունն է
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սահմանված ժամանակացույցով թե քաղաքապետարանում և թե վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
«Յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 14:00-ից վարչական շրջանների ղեկավարների կողմից բնակիչների ընդունելության օր է: Կարող եք մասնակցել ընդունելությանը և անձամբ ներկայացնել ձեր հարցերը վարչական շրջանի ղեկավարին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վաղը՝ օգոստոսի 25-ին, ժամը 14:00-16:00-ը, քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին: Ժամը 16:00-18:00-ն քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության մասնագետները:
Քաղաքապետարանը հիշեցնում է նաև, որ ամեն օր Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում կայանում են քաղաքացիների ընդունելություններ` ըստ ոլորտների: Ժամանակացույցին ամբողջությամբ ծանոթանալու համար քաղաքապետարանը խորհուրդ է տալիս այցելել պաշտոնական կայք:
Մեկնաբանել