HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայէկոնոմբանկը» և «ԲՏԱ բանկը» միավորվել են. ԿԲ

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը:

Կենտրոնական բանկի խորհուրդը 2016 թ. հունիսի 14-ին հաստատել և գրանցել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը: Արդյունքում՝ ՀՀ Կենտրոնական բանկը 24.08.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Կենտրոնական բանկի խորհուրդը 24.08.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան: «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը գործելու են որպես «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ մասնաճյուղեր:

Հիշեցնենք, որ Ղազախստանի Ալմաթի քաղաքում երկու բանկերի ղեկավարների կողմից բանկերի միացման հուշագրի ստորագրման մասին հաղորդվել էր դեռևս 2015թ-ի դեկտեմբերին: «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետիրական կապիտալի 59,5%-ը պատկանում է Սուքիասյան եղբայրներին, իսկ «ԲՏԱ բանկի» անունը կապվում է փողերի լվացման մի շարք դեպքերի հետ: Այս մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter