HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի

Այս պահին հրապարակված վերջին տեղեկությունների համաձայն` կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 73-ի: 100-ից ավելի մարդիկ համարվում են անհայտ կորած, կան հարյուրավոր վիրավորներ:

Երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, Երևանի ժամանակով` 05:36-ին: Էպիկենտրոնը մոտ է եղել Ակումոլի և Ամատրիչե բնակավայրերին` Հռոմից 140 կմ արևելք: Այս բնակավայրերը մեծապես վնասվել են ցնցումներից, իսկ Պեսկարա դել Տրոնտո գյուղը հիմնովին ավիրվել է:  

Ցնցման ուժգնությունը կազմել է 6.2 բալ, խորությունը` 10 կմ: Այն համեմատվում է Աքուիլայում 2009թ-ին գրանցված երկրաշարժի հետ, որին զոհ գնաց 309 մարդ:

լուսանկարը ցույց է տալիս երկրաշարժի հետևանքը Ամատրիչեում / AP

Հաղորդվում է, որ երկրաշարժն զգացվել է Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլոնիայից մինչև հարավում գտնվող Նեապոլ: Երկրաշարժին հաջորդել են մոտ 80 հետցնցումներ:

Փրկարարները շարունակում են աշխատել երկրաշարժից տուժած բնակավայրերում, որտեղ տասնյակ մարդիկ դեռևս փլատակներում են:

գլխավոր լուսանկարը` Ռոյթերզի / Կիրո դե Լուկա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter