HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընտրությունների լուսաբանման հմտություններ» թեմայով դասընթաց լրագրողների համար

«Հետք»-ը լրագրողների համար կազմակերպում է երկօրյա սեմինար՝ «Ընտրությունների լուսաբանման հմտություններ» թեմայով: Սեմինարի նպատակն է՝ լրագրողներին ծանոթացնել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի դրույթներին, որով նոր պարտավորություններ եւ իրավունքներ են սահմանված թե՛ լրագրողների, թե՛ ընտրողների համար, վերապատրաստել նրանց առաջիկա ՏԻՄ ընտրությունները եւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել լրագրողներ, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ եւ ինքնակենսագրություն (CV) հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Խրախուսվում է մարզային լրագրողների մասնակցությունը: Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ: 

Դասընթացը կվարեն «Հետքի» փորձառու լրագրողները՝ մասնակիցներին փոխանցելով պրակտիկ հմտություններ եւ նախորդ տարիների ընտրությունները լուսաբանելու իրենց փորձը:

Դասընթացին մասնակցած լրագրողները «Հետքի» համար կլուսաբանեն առաջիկա ՏԻՄ եւ խորհրդարանական ընտրությունները:

Սեմինարը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 2-4-ը: Սեմինարը կազմակերպվում է «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter