HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ուր են հասել բանկերը

«2016-2018 թվականներին որպես հիմնական մարտահրավեր շարունակելու է մնալ 2014 թվականի վերջին ընդհանուր կապիտալի նվազագույն շեմի բարձրացման վերաբերյալ ընդունված օրենսդրական կարգավորումը։ Այն էական դեր է ունենալու բանկային համակարգի մասնակիցների կազմի փոփոխության և ֆինանսական կայունության ամրապնդման գործում»,- այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018թթ.»  ուսումնասիրության մեջ։

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերին ՀՀ ԿԲ-ն փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնում 2017թ. հունվարի 1-ից։

Պահանջի կատարմանը կես տարի է մնացել, և այն բանկերը, որոնք այժմ չեն հասել կապիտալի նշված շեմին, գործունեությունը դադարեցնելու ռիսկի առաջ են կանգնած։ Թեև ԿԲ-ի վերոհիշյալ ուսումնասիրության մեջ չկա տեղեկատվություն, թե որ բանկերն են այսօր համապատասխանում նշված շեմին, սակայն բանկերի ֆինանսական հաշվետվություններում կարելի է գտնել այդ տեղեկությունները։

«Հետք»-ը մեկտեղել է անհրաժեշտ ցուցանիշները, որի արդյունքում պարզվել է, որ այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ ԿԲ-ի պահանջին համապատասխանում է գործող 20 առևտրային բանկերից դեռևս 7-ը։

Այսպիսով, ԿԲ-ի պահանջին համապատասխանող և ամենամեծ ծավալի նորմատիվային կապիտալ ունեցող բանկերի առաջին եռայակում են «Ամերիաբանկ»-ը, որի նորմատիվային կապիտալը զգալի բարձր է մյուս բանկերի կապիտալից, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ն ու «Արդշինինվեստբանկ»-ը։ Մյուս չորս բանկերն  են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ն ու «Հայբիզնեսբանկ»-ը։


Create bar charts

Իսկ մնացած բանկերն առայժմ չեն համապատասխանում այդ պահանջին։ Շեմին մոտ է «Հայբիզնեսբանկ»-ը՝ 26.6 մլրդ դրամ նորմատիվային կապիտալով։  Մյուսները չեն հաղթահարել  23 մլրդ դրամի շեմը։

Մեկնաբանություններ (1)

Անի
Հարգելի խմբագրություն, բազմաթիւ ու բազամազան չարաշահումների մասին հրապարակումներ ու բացահայտումներ եք ունենում: Հարց: Եղե՞լ է գոնէ մի դեպք, որ որեւէ մեկը պատժվի, որեւէ մեկը պատասխանատվության կանչվի: Եթե այո, օրինակ կուզեմ, եթե ոչ, ուրեմն ձեր բոլոր հրապարակումները կեղծ են , այլապես իշխանությունները չէին կարող այդքան բան քողարկել: Կ անեւ այլ տարբերակ: Գուցե դուք հենց իշխանություններին եք ծառայում: Նյութերը ստանում եք իրենցից, հրապարակում եք: Այսինքն իրենք երբ ուզում են մեկին ճզմեն, նյութերը ձեզ են տալիս, դուք էլ հրապարակում եք, արդյունքում՝ էդ հերոսները մուծվում են, հարցը փակվում գնում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter