HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթի գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն

Կառավարության այսօրվա որոշմամբ վաղաժամկետ կդադարեցվեն Լոռու մարզի Մղարթ համայնքի ղեկավար Արմինե Մամաջանյանի լիազորությունները: Նույն որոշմամբ` 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կնշանակվի և Լոռու մարզի Մղարթ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Ա. Մամաջանյանը ինքն է դիմում գրել պաշտոնից ազատվելու համար` առողջական վիճակի վատթարացման պատաճառով: Հիշեցնենք, որ Արմինե Մամաջանյանը Մղարթում գյուղապետ էր ընտրվել այս տարվա հունվարի 24-ին:

Մեկնաբանություններ (1)

Լարիսա Փարեմուզյան
մի քանի անգամ անդրադարձել է Արմինե Մամաջանյանի Մղարթի գյուղապետ ընտրվելու խայտառակություններին: Արմինեն Մղարթի հանգուցյալ գյուղապետ Վաչիկ Նավասարդյանի կինն է: 2016թ.-ի հունվարի 24-ի Մղարթի համայնքապետի ընտրություններին մարզպետ Ա. Նալբանդյանը որոշել էր գյուղապետի ընտրություններով Մղարթի գյուղապետ ընտրել տալ Արմինե Մամաջանյանի որդուն՝ Երվանդ Նավասարդյանին: Այն ժամանակ պարզվել էր , որ Երվանդի 25 տարեկանը դեռ չի լրացել և գյուղապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի: Արթուր Նալբանդյանի խրախուսմամբ գյուղապետի թեկնածու էր առաջադրվել Արմինե Մամաջանյանը, այն ծրագրով, որ որդուն՝ Երվանդին կնշանակի գյուղապետի իր տեղակալ, որից հետո որդին կկատարի գյուղապետի պարտականությունները , ինքն էլ դպրոցում կշարունակի դասավանդել իր 28 ժամ դասերը: Մղարթի անողնաշար ավագանին որդուն նշանակել էր գյուղապետ մոր տեղակալ, սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը չէր հաստատել Մղարթի ավագանու որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը , որ Մղարթի բնակչության թվին համապատասխան գյուղապետի տեղակալի հաստիքը պահելը օրինական չէ: Հիմա Երվանդ Նավասարդյանի 25 տարին արդեն լրացել է : Վերջինիս գյուղապետ դառնալու համար Մղարթում վերջին ընտրությունից 10 ամիս անց գյուղապետի նոր ընտրություն է նշանակվել ՝ մարզպետի նախաձեռնությամբ: Արմինե Մամաջանյանն էլ գյուղապետի պաշտոնից իր դիմումի համաձայն հրաժարվել է ամեն գնով որդուն գյուղապետ դառնալու շահերից ելնելով: Սա ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի խայտառակություններից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter