HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագրարային համալսարանի «Ագրարմենեջմենթ» ծրագրիրը ստացել է միջազգային հավատարմագրում

Ուսումնական տարվա նախաշեմին շեմին Գերմանիայի Դաշնությունից Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հայտնել են, որ բուհի «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը ստացել է միջազգային հավատարմագրում: Այս մասին տեղեկացնում է համալսարանը:
«Հետխորհրդային երկրներից՝ ՌԴ, ՈՒկրաինա, Ղրղզստան, Ղազախստան, 12 առաջատար ագրարային բուհ, համատեղեցին ջանքերը նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում ստանալու նպատակով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ի սկզբանե (1999-ից) այս ծրագրի ռահվիրաներից էր: ԳԴ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, երկու տարվա ընթացքում, եվրոպական հավատարմագրման չափորոշիչներին խիստ համապատասխան հանգամանորեն ուսումնասիրել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, ուսումնական գործընթացի կազմակերպման որակը, մագիստրանտների և շրջանավարտների ատեստավորման արդյունքները, կայացրել է շատ կարևոր որոշում»,- տեղեկացնում է համալսարանը:
ACQUIN հավատարմագրող գործակալության զեկույցում, ըստ բուհի, նշված է եղել. «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կազմակերպված է բարձր մակարդակով: Համալսարանում առկա են որակի հսկման և ապահովման գործիքները, որոնք հնարավորություն են ընձեռում ծրագրի հետագա համակարգված զարգացման համար: Հետևաբար, ծրագրի հետագա զարգացումը կասկածի տեղիք չի տալիս»: 
Համաձայն բուհի ներկայացրած տեղեկատվության` բոլոր մասնակից համալսարանների համեմատական գնահատման արդյունքում ՀԱԱՀ-ն է, որ ոչ մի դիտողություն չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter