HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն»

Կառավարությունն այսօրվա որոշմամբ կստեղծվի «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ: Կառույցի ստեղծման նպատակը, համաձայն նախագծային փաստաթղթերի, օրենսդրության մշակման և մշտադիտարկման ոլորտում միասնական մոտեցման ապահովումն է, օրենսդրության վերանայման արդյունքում դրանց կրճատմանը, հստակեցմանն ու պարզեցմանն ուղղված աշխատանքների և ծրագրերի իրականացման ապահովումը և այլն:

«Արդյունքում ակնկալվում է ՀՀ ողջ տարածքում ունենալ օրենսդրության զարգացման գործառույթ իրականացնող համապարփակ ծառայություններ մատուցող ազգային կենտրոն: Որպես հեռահար ռազմավարական նպատակ՝ նախատեսվում է կենտրոնի ստեղծմամբ նվազեցնել հետագայում գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների և օրենսգրքերի քանակը»,- հայտնում է կառավարությունը:

Հիմնադրամը ստեղծվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter