HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալը հաղորդել է, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողները անցել են լիազորությունները

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Մասնավորապես՝ դատապարտյալ Ս. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ից հետո, երբ փակվել են քրեակատարողական հիմնարկի բոլոր խցերի դռները, հիշյալ հիմնարկի պատասխանատու ծառայողը բացել է որոշ խցերի դռներ և դատապարտյալներին ազատ տեղաշարժվելու հնարավորություն տվել: Արդյունքում՝ դատապարտյալները դուրս են եկել խցերից, աղմկել են՝ խանգարելով իր հանգիստը: Բացի այդ, հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայող գումարի դիմաց դատապարտյալներին ալկոհոլային խմիչքներ է մատակարարել:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter