HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ բողոքը

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ բողոքը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը` այն որակելով որպես հերթական քաղաքական որոշում: Փաստաբանը նշեց, որ մենք ունենք կառավարելի դատարաններ, հետևաբար սպասելի էր մերժումը:

Արայիկ Խանդոյանը ներկա չի եղել այսօրվա որոշման հրապարակմանը, թեպետ երեկ, փաստաբանի փոխանցմամբ, բավարարվել էր Արայիկ Խանդոյանի ներկայությունը որոշման հրապարակմանը: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է պատանդ պահելու և զենք զինամթերք տեղափոխելու մեջ:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանում լսվում էր «Սասնա ծռերին» հուլիսի 26-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքը: Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը քիչ առաջ դուրս եկավ Վերաքննիչ դատարանից` հաղորդելով, որ բողոքի քննությունը ավարտված է, և դատարանը որոշումը կհրապարկի վաղը ժամը 12-ին: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդ պահելու և զենք-զինամթերք տեղափոխելու, պահելուն օժանդակելու մեջ: Վերաքննիչ դատարանի դիմաց այժմ հավաքված են Արթուր Սարգսյանի եղբայրը, մայրը, ընկերները, բարեկաները, ինչպես նաև Արայիկ Խանդոյանի հարազատները:

Այս պահին դատարանում լսվում է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից  Արմեն Բիլյանի կալանքի վերաբերյալ բողոքը: Քիչ առաջ նրա փաստաբան Արմինե Ֆանյանը մտավ դատական նիստերի դահլիճ: Կալանքի վերաբերյալ որոշումները դռնփակ են քննվում, ուստի լրագրողները և մեղադրյալների հարազատները փաստաբանների խոսքին սպասում են վերաքննիչ դատարանի դիմաց:

Հիշեցնենք, որ երեկ Վերաննքիչ  դատարանը մերժել էր Արամ Մանուկյանի և Գևորգ Իրիցյանի կալանքի վերաբերյալ` փաստաբանների ներկայացրած բողոքը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter