Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Գանձակին եւ Սարուխանին կարկուտը վնասներ է հասցրել



Այսօր երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում կարկուտ է տեղացել։ Առանձին հատվածներում՝ գրեթե հավկիթի մեծության։

«Հետք»-ին հայտնի դարձավ, որ կարկուտից վնաս են կրել Սարուխան եւ Գանձակ համայնքները։ Սարուխան համայնքի ղեկավար Վահան Գեւորգյանից տեղեկացանք, որ կարկուտից վնասվել են ցանքատարածություններ ու այգիներ, մասնավորապես՝ պտղատու ծառեր եւ կարտոֆիլի թփեր։

Գանձակում, ինչպես «Հետք»-ին հայտնեց համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը, վնասվել են հացահատիկի դաշտերը։ «Կարկուտը չափերով մեծ չէր, բայց հորդառատ էր։ Մի 15-20 րոպե տեղաց։ Դեռ լավ է, որ հացահատիկի 80 տոկոսը հավաքել ենք, եւ խնդիրը մնացած 20 տոկոս դաշտերի մեջ է»,- ասաց Վանիկ Հարությունյանը։

Թե՛ Գանձակում, թե՛ Սարուխանում վնասի անգամ մոտավոր չափը հայտնի չէ։ Ինչպես տեղեկացանք նշված համայնքների ղեկավարներից` վաղ աավոտից կսկսվեն վնասի չափի ուսումնասիրությունները։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ