HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցհանդես-վաճառք՝ օգոստոսի 27-ին

Մուղդուսյան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին՝ 14.00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան  Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (Աբովյան 64) կկայանա «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցհանդես-վաճառքի բացումը:

Ցուցահանդեսին մասնակցում են թվով 12 լրագրող հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի:

«Յուրաքանչյուր հինգշաբթի մենք մի քանի ժամ ստեղծագործել ենք միասին, անցկացրել վարպետության դասեր մասնակիցների համար, և վերջապես յուրաքանչյուր հինգշաբթի մեր կենտրոնում լրագրողներն ունեցել են հնարավորություն՝ մոտենալու արվեստին և ծանր աշխատանքային օրվանից հետո նաև լիցքաթափվել»,- հայտնում է կենտրոնը:

Լրագրողների իսկ առաջարկով ցուցահանդեսի ընթացքում ցանկացողները կարող են գնել ցուցադրվող աշխատանքները, որից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Ավելացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter