HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական հետապնդում Է հարուցվել ևս երկու քաղաքացիների նկատմամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի(բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի(լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներովհարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու քաղաքացիների՝ Ա. Տ.-ի և Ֆ. Ս.-ի, նկատմամբ՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանքաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտականօրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Այսպիսով՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀհատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում ենձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու ևհայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլորհնարավոր միջոցները:

Միաժամանակ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքիՍարի թաղում տեղի ունեցած դեպքերին մասնակցած, ականատես կամ տուժած անձանց համագործակցել վարույթնիրականացնող մարմնի հետ՝ նախաքննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը և լրիվությունը լիարժեք ապահովելու համար:

Քրեական գործի շրջանակներում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter