HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողը» կշարունակի մնալ անազատության մեջ

«Սասնա ծռերին» հուլիսի 26-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Վերաքննիչ դատարանից դուրս գալով՝ այս մասին հայտնեց նրա պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը: Վերաքննիչ դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի փաստաբանների՝ կալանքի վերացման, նաև կալանքը գրավով փոխարինելու մասին բողոքը:

Որոշման հրապարակմանն Արթուր Սարգսյանը ներկա չի եղել: Հիշեցնենք, որ այս գործով բողոքի քննությունը հետաձգվել էր 4 անգամ: Փաստաբանները դեռ չեն ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Դավիթ Գյուրջյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, նկատեց, որ այս հարցերի լուծումն իրավաբանական տիրույթում չէ, այլ քաղաքական:

«Սասնա ծռեր» խմբի անդամների կալանքի որոշումներն առհասարակ քաղաքական են որակում նաև այլ փաստաբաններ: Այնուամենայնիվ, Դ.Գյուրջյանը փոխանցեց, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան, որպեսզի սպառեն ներպետական ատյանները և գործը հասցնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելու և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Սակայն ի սկզբանե նրան կալանավորելու հիմք էր հանդիսացել նախնական մեղադրանքը, որով նրան վերագրվում էին այն արարքները, ինչ «Սասնա ծռերի» անդամներին:

Արթուր Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք չի տվել, գտնվում է առողջական վատ վիճակում: Դավիթ Գյուրջյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի արարքում, որն է՝ հաց հասցնելը, չի կարող լինել օժանդակության էլեմետ: 

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ
Այդ որ օրվանից է մարդուն, անկախ նրանից ինչ վարքագիծ է դրսևորում, հաց տալը քրեորեն պատժելի??? Տեսնեն էդ դատավորը ինչ ստանում մերժելիս??? Մի հարց էլ. Մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության գործառույթ ունեցող մարմիններն ինչու են լռում?? Հիվանդ մարդ է, մեծ ավանդ ունի մեր անկախության կերտման գործում, սկի սրբություն չկա???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter