HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերությունները չեն գրանցել նախատեսված արդյունքները

2015 թվականին Հայաստանի ապահովագրական ընկերությունները հիմնականում չեն հասել 2015-2017թթ. հեռանկարային զարգացման ծրագրերով նախատեսված արդյունքներին։ Բացառություն է կազմում հաշվեգրված ապահովագրավճարների փաստացի մեծությունը, որը համապատասխանում է կանխատեսվածին։ Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած «ՀՀ ապահովագրական ընկերությունների հնարավոր զարգացումները 2016- 2018թթ.» ուսումնասիրության մեջ։

Շեշտվում է, որ հաճախ ապահովագրական ընկերությունների նպատակների և խնդիրների կատարողականի գնահատումը դժվարանում է վերջիններիս ոչ չափելի լինելու պատճառով։

Մասնավորապես, ապահովագրական ընկերությունների ակտիվների, ինչպես նաև՝ պարտավորություններին թերկատարումը հիմնականում պայմանավորվում է 2015թ. ռեպո գործառնությունների ծավալների կրճատմամբ։ Իսկ կապիտալի թերակատարումը առավելապես կախված է ընթացիկ տարվա չբաշխված շահույթի ցածր մակարդակից՝ կանխատեսվածի համեմատ բացասական 38.9%:

Ինչ վերաբերում է եկամուտներին ու ծախսերին, ապա դրանցից առավելապես թերակատարվել են ապահովագրական հատուցումները՝ բացասական 12.9%-ով, ինչպես նաև՝ ոչ տոկոսային եկամուտները։

«Թեև հաշվեգրված ապահովագրավճարների 2015թ. փաստացի մեծությունը կանխատեսման համեմատ փոքր շեղում է արձանագրել, սակայն առանձին դասերով ապահովագրավճարների մեծությունները կանխատեսվածի համեմատ տատանվում են։ ԱՊՊԱ-ի գծով հաշվեգրված վճարները թերակատարվել են բացասական 8.1%-ով, իսկ հատուցումները՝ բացասական 15.8%-ով»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

Միևնույն ժամանակ, գերակատարվել են հրդեհից ու բնական աղետներից ապահովագրության հաշվեգրած ապահովագրավճարները՝ 53.6%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter