HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են համագործակցության ընթացիկ խնդիրներ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Շնորհավորելով Զուրաբ Բուրդուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Տոնոյանը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ և հույս հայտնել, որ հետագայում այն որակակական նոր մակարդակ կունենա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն և օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու կառույցների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված առաջիկա համատեղ ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter