HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոլարի, եվրոյի և ռուբլու շարժը` ներբանկային և միջբանկային շուկաներում. շաբաթվա ամփոփ տվյալները

Կենտրոնական բանկը ներկայացնում է  ներբանկային և միջբանկային շուկաներում արտարժույթի շարժի վերաբերյալ ամփոփ տվյալներ` շաբաթվա կտրվածքով (օգոստոսի 22-26):
USD
«Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,951,820 դոլար` 473.56 դրամ` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 78,874,680 ԱՄՆ դոլար` 475.30 դրամ` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 474.95 դրամ` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,652,548 եվրո' 533.11 դրամ' մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով եւ վաճառվել 13,849,342 եվրո' 537.15 դրամ' մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,160,386,156 ՌԴ ռուբլի' 7,31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 493,937,792 ՌԴ ռուբլի' 7,41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32 մլն ԱՄՆ դոլար»:
լուսանկարը` www.forextrading.biz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter